ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվավեր են ճանաչվել որոշ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում
Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Պֆայզեր ՀՍՓ Քորպորեյշն ընկերության լիազոր ներկայացուցչի գրությունների հիման վրա` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել հետևյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում`
- Սուլպերազոն, ցեֆոպերազոն, սուլբակտամ, դեղափոշի ներարկման լուծույթի, 1000մգ+1000մգ; (1) ապակե սրվակ 2000մգ»,
- «Զետամաքս Ռետարդ, ազիթրոմիցին (ազիթրոմիցինի դիհիդրատ), դեղափոշի երկարատև ձերբազատմամբ, ներքին ընդունման դեղակախույթի, 2000մգ, պլաստիկե սրվակ (1)»:
Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Տակեդա Ավստրիա ԳմբՀ ընկերության հայաստանյան ներկայացուցչության լիազոր ներկայացուցչի գրությունների հիման վրա` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել հետևյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում`
- «Ալվեսկո, ցիկլեսոնիդ, ցողացիր շնչառման, դեղաչափավորված, 80մկգ/դեղաչափ, 5մլ (60 դեղաչափ) ալյումինե տարա, 8մլ (120 դեղաչափ) ալյումինե տարա»,
- «Ալվեսկո, ցիկլեսոնիդ, ցողացիր շնչառման, դեղաչափավորված, 160մկգ/դեղաչափ, 5մլ (60 դեղաչափ) ալյումինե տարա, 8մլ (120 դեղաչափ) ալյումինե տարա»,
- «Դաքսաս, ռոֆլումիլաստ, դեղահատեր թաղանթապատ, 0,5մգ, բլիստերում (10/1x10/, 30/3x10/, 90/9x10/)»:
Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Ֆ.Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, Շվեյցարիա ընկերության լիազոր ներկայացուցչի գրությունների հիման վրա` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել «Քսելոդա, կապեցիտաբին, դեղահատեր թաղանթապատ, 500մգ, բլիստերում (120/12x10/)» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:
Ի դեպ, նույն արտադրողի «Քսելոդա 500մգ» դեղը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում և առկա է դեղատներում:
Նշենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա:
29.12.2016 Կարդացեք նաև
Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում...
10.06.2021
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին...
19.01.2021
Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է...
14.06.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ...
25.03.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ»...
22.03.2019
«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից...
06.03.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել Հայաստանի «ՆՕԿԻ Հ/Ձ ՍՊԸ, Նոր-Խարբերդ, Արարատի մարզ» դեղագործական ընկերության արտադրության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում (20/2x10/)» դեղի...
08.02.2019
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYghvBBM' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
